Saturday January 20, 2018
Register
Интересные мини игры.
music-xpert.
шаблоны joomla на templete.ru

ՀԱՅԱՍՏԱՆ

Պատմա-մշակութային ակնարկ

Ժամանակակից ժողովուրդների ընտանիքում հայ ժողովուրդը հանդիսանում է ամենահներից մեկը: Նա աշխարհ է եկել դարերի մի այնպիսի խորքից, երբ ոչ միայն գոյություն չունեին մեզ ժամանակակից եվրոպական ժողովուրդները, այլ նաև ձևավորվում էին անտիկ աշխարհի հնագույն ներկայացուցիչներª հռոմեացիները և հելենները:

Նախահայկական ցեղերը ձևավորվել են Հայկական լեռնաշխարհում սկսած մ.թ.ա. I\/-III հազարամյակներում: Երկրի Arminiya և ժողովրդի Armina անունները առաջին անգամ հանդիպում են պարսից Դարեհ 1 թագավորի սեպագիր արձանագրություններում (522-486 մ.թ.ա.), իսկ Հերոդոտը նրանց անվանել է Արմեններ: Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան և Իրանական բարձրավանդակի արևմտյան մասը համարվում է նաև հնդեվրոպացիների նախահայրենիքը: Ըստ Հոմերի ՙԻլիական՚-ի (IX-\/III դդ. մ.թ.ա.) Արմենները նույնիսկ տարածված էին մինչև Տավրոսի սահմանները: Հայերն իրենց անվանում էին հայ (hai) ըստ իրենց բնակեցրած երկրի Հայասայի: Այդ անվանումները հանդիպում են խեթական կավե սալիկներում, որոնք պեղվել են խեթերի պետության մայրաքաղաք Խաթուշաշում:

Մ.թ.ա. II  հազարամյակում ասորեստանցիք Հայաստանի տարածքը անվանում էին ՙնաիրի երկիր՚ (գետերի երկիր): Արդեն մ.թ.ա. 10-րդ դարում ասորական սեպագրերը խոսում են  Հզորագույն Ուրարտու թագավորության մասին իր Տուշպա (Վան) մայրաքաղաքով, որը կազմավորվել էր ՙնաիրի երկրի՚ 60-ից ավելի փոքր թագավորությունների միավորումից: Մ.թ.ա. IX-\/I դդ. Ուրարտական թագավորությունը ստեղծեց  հնադարյան ինքնատիպ և բարձր քաղաքակրթություն, որն էլ որոշիչ դարձավ հնագույն Հայաստանի մշակութային ապագայի համար (հողագործություն, անասնապահություն, մետաղագործություն և հատկապես քաղաք-ամրոցների կառուցապատման բարձր հմտություն): Դրանցից մեկը Էրեբունին, որը հիմնվել է մ.թ.ա. 782թ. ուրարտական Արգիշտի թագավորի օրոք գտնվում է ժամանակակից Երևանի շրջանում: Մյուսը Թեյշեբաինին, նույնպես գտնվում է Երևանի շրջանում (Կարմիր-Բլուր) և կառուցվել է ուրարտական թագավոր Ռուսա II (685-645թթ մ.թ.ա.) ժամանակ:

Ուրարտուից հետո հայոց աշխարհում սկսում է Երվանդունիների թագավորությունը (Երվանդ, Տիգրան և այլն): Հայտնի է, որ Աքեմենյան Պարսկաստանի առաջին թագավորներիª Կյուրոսի (550-529 թթ. մ.թ.ա.) և Կամբիզեի (529-522 թթ. մ.թ.ա..) ժամանակ հայկական թագավորությունը համագործակցում էր նրանց հետ: Ավելի ուշ Դարեհ Վշտասպի դեմ ապստամբությունից հետո հայկական թագավորությունը ստիպված ընդունեց սատրապային կարգավիճակ: Հնագույն պարսիկների տիրապետությունը Հայաստանում տևեց շուրջ երկու դար (550-330 մ.թ.ա.): Ըստ Ստրաբոնի (I դար) Հայստանը ձիերի համար ուներ հիանալի արոտավայրեր և հայ սատրապը պարսից արքաներին ՙՄիհր՚-ի տոնակատարության կապակցությամբ ամեն տարի 2 հազար նեսայական ձիեր էր նվիրում:

Ներկայիս Հայաստանի տարածքը կազմում է 29,8 հազար քառ. կիլոմետր, որը պատմական Հայկական լեռնաշխարհի մի չնչին մասն է. վերջինիս մակերեսը հասնում էր 400 հազար քառ. կիլոմետրի£ Ծովի մակերևույթից նրա միջին բարձրությունը կազմում է 1700-1800մ£ Այն դիրքավորված է Ալպյան Հիմալայան լեռնային համակարգում և գերմանացի հետազոտողների պատկերավոր արտահայտությամբ անվանվում է ՙսարերի կղզի՚ (Berginsel) կամ ՙձյունածածկ բարձրավանդակների տանիք՚£ Այս վեհաշուք լեռնային  երկրի բարձրագույն գագաթը Մեծ Արարատն է (հայերեն Մասիս), որն ունի 5165 մ բարձրություն: Նրա կողքին Փոքր Արարատն է (հայերեն Սիս) 3925 մ բարձրությամբ£ Երկուսը միասին զբաղեցնում են մոտ 1000 քառ. մ մակերես: Մեծ Արարատի հրաբխային կոնը ձյունածածկ է և ունի 30 սառցադաշտ : Ներկայիս Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է 4090 մբարձրությամբ: Պատմական Հայաստանի երեք խոշոր լճերիցª Վանա« Ուրմիա և Սևանա« միայն վերջինս է գտնվում ներկայիս Հայաստանի սահմաններում, որն հանդիսանում է աշխարհի ամենաբարձր դիրքավորված լճերից մեկը (1897,5մ) և ունի 1256 քառ. կմ մակերես: 

Հայաստանի մերձարևադարձային դիրքը և այն, որ նրա տարածքի ավելի քան 90%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա պայմանավորում է եղանակի կտրուկ փոփոխություններ: Ամռանը հարավից Իրանական բարձրավանդակից ներխուժում են արևադարձային մայրցամաքային օդային զանգվածներ, իսկ ձմռանը օդը խիստ սառում է և Հայկական լեռնաշխարհում հաստատվում է բարձր մթնոլորտային ճնշում: Հայաստանում տարեկան մոտ 2700 ժամ արևոտ է: Տարվա լավագույն ժամանակը Հայաստանում աշունն է, որը զգալի երկարատև է, քան գարունը: Մեղմ եղանակը, բնապատկերի հարուստ երանգներն ու մրգերի առատությունը հատուկ հմայք են հաղորդում տարվա այս շրջանին£ Հայաստանում աճում է մոտ 3200 տեսակի բույս, որը պայմանավորված է ոչ միայն բարդ ռելիեֆով, եղանակով և հողով այլև նրանով, որ Հայաստանը գտնվում է երկու երկրաբուսաբանականª Կովկասյան անտառամարգագետնային և Իրանական կիսաանապատային տարածքների սահմանագծում: Հայաստանում կան 480 տեսակի ողնաշարավորներ, որոնցից 76 տեսակի կաթնասուններ, 304 տեսակի թռչուններ, 44 տեսակի սողուններ, 6 տեսակի երկկենցաղներ և 24 տեսակի ձկներ: 

Հայաստանի Հանրապետության բնակչությունը մոտ 3200 հազար է: Նրա ազգային կազմը խիստ միատարր է  96% հայեր են: Հանրապետությունում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, հույներ և ասորիներ: 1915թ. Մեծ եղեռնից  փրկված հայկական սփյուռքը ցրված է աշխարհի ավելի քան 60 երկրներում (ամբողջ աշխարհում հայերի քանակը մոտ 10 միլիոն է):

Հազարամյակների ընթացքում սկսած Ուրարտուի ժամանակաշրջանից, երբ առաջնայնությունը վիճարկվում էր Ասորեստանի հետ և վերջացրած պատմության նոր շրջանով Հայաստանը անցել է մշակութային զարգացման բարդ ու հետաքրքիր  ուղի: Այն չի ընդհատվել նույնիսկ այն դարերում, երբ երկիրը ստիպված էր վարել երկար ու համառ պայքար Արևմուտքի և Արևելքի հզոր պետությունների հետ: Ուրարտուի լռակյաց վեհության վկաներն են երկու քաղաք-ամրոցներ Էրեբունին և Թեյշեբաինին, որոնք գտնվում են մայրաքաղաք Երևանի սահմաններում:

Հայաստանում դավանում են Քրիստոնեություն: Հայ եկեղեցու հնադարյան և անփոփոխ ավանդության համաձայն նրա առաջին հիմնադիրներն են սբ. Թադեոսը և սբ. Բարդուղիմեոսը, որոնք համարվում են Հայաստանի առաջին լուսավորիչները (համապատասխանաբար 35-43թթ. և 44-60թթ. առաքելությամբ)£ Այնուհետև ավելի քան երկու դար տևում է Եպիսկոպոսության շրջանը, որի հիմնադիրն էր Եպիսկոպոս Զաքարիան: Այս գործընթացը ավարտվեց 301թ. Տրդատ III թագավորի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելով: Առաջին հայրապետ և ամենայն հայոց Կաթողիկոս հռչակվեց Գրիգոր I Լուսավորիչը, որը հետագայում դասվեց սրբերի շարքը:Հայաստանում քրիստոնեության ճակատագրի մասին խոհերը և այդ ժամանակաշրջանի քաղաքական կյանքի պայմանները Մեսրոպ Մաշտոց գիտնականին, մարտիկին և քահանային հանգեցրին հայոց գրերի ստեղծման մտքին£ Անհրաժեշտ բոլոր օգնությունը այդ գործում նա ստացավ ՍահակՊարթև կաթողիկոսից: 405թ. ստեղծվեց հայկական այբուբենը, իսկ առաջին հայատառ արտահայտությունն էր ՙՍողոմոնյան Գիրք Առակոց՚-ից ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ£ Կարճ ժամանակ անց Սահակը և Մեսրոպը իրականացրին Ավետարանի թարգմանությունը« որի ճշգրտությամբ և արտահայտչականությամբ հիանում են մինչև այսօր£ Հայ պատմաբաններ Փավստոս Բյուզանդի« Ղազար Փարպեցու և այլոց ստեղծագործությունները անգնահատելի աղբյուրներ են ուսումնասիրելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Բյուզանդիայի, Վրաստանի,Իրանի և գրեթե Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը:


Անանիա Շիրակացու, Գրիգոր Մագիստրոսի, Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու ստեղծագործությունները մաթեմատիկայի, աստղագիտության, աշխարհագրության, բժշկության, փիլիսոփայության և գիտության այլ ճյուղերի ասպարեզում դարեր շարունակ ծառայել են Հայաստանի հոտգևոր կյանքի ծաղկմանը: Հայաստանում քրիստոնեության հաստատմանը զուգընթաց \/-\/I դարերում զարգացում ապրեց հայկական պաշամունքային ճարտարապետության ոճը բազիլիկան (վառ օրինակ է \/ դ. Երերուկի բազիլիկան Անիպեմզա գյուղում): \/I-\/II դարերից (մինչև այսօր) փայլուն զարգացում ապրեց խաչաձև գմբեթային (կենտրոնական գմբեթով) տաճարների ճարտարապետական ոճը, որի հրաշալի օրինակ է 618թ.Կոմիտաս Կաթողիկոսի կառուցած սբ. Հռիփսիմե տաճարը Էջմիածնի մոտ:

    Միջին դարերի մշակութային վառ արտահայտություններից է խաչքարերի պատրաստումը: Դրանց սկիզբը համընկնում է \/-\/II դդ. Եգիպտական խաչաձև կոթողների հետ: Խաչքարերի մեծատաղանդ քանդակագործներ էին Թիմորը և Մխիթարը (XIIIդ.), Մոմիկն ու Վարդանը (XI\/ դ.), Առաքելն ու Մելիքսեթը (X\/Iդ.) և այլն: