Saturday January 20, 2018
Register
Интересные мини игры.
music-xpert.
шаблоны joomla на templete.ru

Իրանի Իսլամական Հանրապետություն
Պատմա-մշակութային ակնարկ

Իրանն աշխարհի  ամենահին երկրներից մեկն է, որը կարողացել է բազում դարերի ընթացքում իր մշակութային ազդեցությունը տարածելով Սանդից մինչև Նեղոսի ափերն ու Չինաստանից մինչև Եվրոպայի խորքերը, իրար միացնել ասիական, եվրոպական ու աՖրիկյան հնա·ույն քաղաքակրթությունների օղակները:    Իրանի բարենպաստ աշխարհագրական դիրքը նպաստել է, որպեսզի մարդկային մյուս քաղաքակրթություններն օգտվելով իրանցիների հզոր, անաղարտ և մնայուն քաղաքակրթությունից, և անցյալ դարերի ընթացքում, և ներկայումս  միմյանց միջև ձևավորեն մշակութային հարաբերություններ: Այսօր իսլամական և ազ·ային վաղեմի ժառանգությունից  պահպանված այս շքեղությունը, բնության հազարավոր տեսարժան և գեղատեսիլ վայրերի հետ միասին, Իրանն աշխարհին ներկայացնում են որպես երկիր մոլորակի տաս հիմնական և կարևորագույն տուրիստական վայրերից մեկը: 

 Որպես մի վաղեմի երկիր Իրանի ճարտարապետությունը հարուստ է նրբաճաշակ բազմազանությամբ: Պերսեպոլիսի  պալատների համալիրը, Սպահանի պատմական կոթողները, անապատային բնակավայրերի ջրամբարներն ու օդափոխության համակարգերը, ՙՄետաքսի ճանապարհի՚ քարվանսարաներն իրանական հարուստ ճարտարապետության գլուխգործոցներից են:

Իրանական բարձրավանդակը համարվում է ասիական քաղաքակրթության ձևավորման ամենահին բնօրրաններից մեկը: Այս պատճառով էլ պատմաբանական տեսանկյունից բարձր դիրք է գրավում: Հին քարե դարում Իրանական բարձրավանդակի բնակելիությանն ու արիական ցեղերի գաղթին վերաբերվող պատմությունը հստակ պարզ չէ: Սակայն կան վառ ապացույցներ, որ այն անհիշելի ժամանակներից բնակեցված է եղել: Հնագույն  բնակավայրերը ձևավորվել են գետերի և աղբյուրների հարակից շրջաններում և կամ Էլբրուսի և Զագրոսի լեռնախորշերում, որտեղ կային  ապրելու հնարավորություններ: Հնագույն կարևոր բնակելի կենտրոններ կային Քաշանի Սիլակ բլուրներում, Հեսարե Դամղանի բլուրում, Գորգանի բլուրում, Ուրմիայում գտնվող Հասանլու բլուրում, Մարլիկ – Ռուդբարում, ինչպես նաև Շուշում և Խուղեսթանում:  Այս մարդկային բնօրրաններում հայտնաբերվել են այնպիսի նմուշներ, որոնցից մի մասի պատմությունն անդրադառնում է մ.թ.ա. հինգերորդ հազարամյակին:  Արիական ցեղերի ներ·աղթն Իրան սկսվեց մգթգա. երկրորդ հազարամյակում: Այս ցեղերից պարթևները հաստատվեցին Իրանի Խորասանում, մարերըª արևմուտքում, իսկ ֆարսերը հարավում: Մարական իշխանությունը հաստատվեց Հեգմաթանայում կամ Էկբաթանայում, այսինքն ներկայիս Համադանում: Աքեմենյան դինաստիան մարերին գահընկեց անելուց  և մայրաքաղաքի գրավումից հետո ստեղծեց առաջին մեծ իրանական կայսրությունը, որի սահմանները Դարեհ Առաջինի օրոք ( մ.թ.ա. 523-485) Տիգրիսի ափերից հասնում էին մինչև Հունաստան: Փասարգադի և Պերսեպոլիսի շինությունները ժամանակաշրջանի կոթողներ են, որոնք համարվում են Իրանի ամենակարևոր պատմական տեսարժան վայրերը: Ամեն տարի այստեղ այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ:    Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան դինաստիայի փլուզումից և Պերսեպոլիսի ավերումից հետո մի կարճ ժամանակ Իրանը հայտնվեց նրա հետնորդ Սելևկյանների գերիշխանության ներքո, որի արդյունքում իրանական մշակույթը խառնվեց հելլենիստական մշակույթի հետ: Մ.թ.ա. մոտ 250 թվականին պարթևները, որոնք արիական ցեղերից էին, տարածվելով Խորասանից« շարժվեցին դեպի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններ: Նրանք մինչև մ.թ. 224 թվականը իրենց իշխանությունը հաստատեցին իրանական բարձրավանդակի   ԹիսՖուն բնակավայրում: Սասանյանները, մ.թ. 225 թվականին պարտության մատնելով պարթևական վերջին թագավորին,  ստեղծեցին մի նոր կայսրություն, որն իր գոյությունը պահպանեց մինչև 7-րդ դարի կեսերը: Իրանի վաղեմի ժամանակաշրջանը, իր բոլոր քաղաքական, հասարակական և մշակութային առանձնահատկություններով, համարվում է Իրանի ամենաշքեղ և ամենահզոր ժամանակաշրջաններից: Պերսեպոլիսում, Փասար·ադում, Շուշում, Շուշթարում, Համադանում, Փիրուզաբադում, Նաղշե Ռոսթամում, Թաղե Բոսթանում, Սարոսեթանում և Նեյշապուրում պահպանվել են այս շրջանին պատկանող բազմաթիվ պատմական հուշարձաններ և ճարտարապետական կոթողներ, որոնք բավականին դիտարժան են:

 Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը, ներկայիս աշխարհագրաքաղաքական տվյալներով, կազմում է 1. 648. 000 քառգ կմգ և գտնվում է Հյուսիսային կիսագնդի ասիական հարավ-արևմտյան հատվածում: ԻԻՀ-ն տարածքը հավասար է այն յոթ երկրների ընդհանուր տարածքին« որոնք ենª  Ան·լիան, Իռլանդիան, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Հոլանդիան և Լյուքսեմբուրգը:   ԻԻՀ-ն զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի մեծա·ույն մասը և ունի 7744 կմ ցամաքային և ջրային սահմաններ հյուսիսումª Թուրքմենստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, արևելքումª ԱՖղանստանի և  Պակիստանի հետ, արևմուտքումª Թուրքիայի և Իրաքի հետ, իսկ հարավումª Օմանի ծովի և Պարսից ծոցի հետ: Իրանի հյուսիսային ափերը 664 կմ երկայնքով ողողում են Կասպից ծովի  ջրերը, իսկ հարավումª 195 կմ երկայնքով Պարսից ծոցը: Աշխարհի ամենակարևոր ստրատե·իական  նշանակությամբ էներգիայի աղբյուրը Հորմոզի նեղուց անվամբ, նույնպես ·տնվում է այստեղ:   

2000 թվականին անցկացված վերջին մարդահամարի տվյալների համաձայն Իրանի բնակչության թիվը կազմում է  62 մլն մարդ, որոնց երկու երրորդը բնակվում է Իրանի արևմտյան և հյուսիսային շրջաններում: Տարիքային առումով Իրանի բնակչությունը բավական երիտասարդ է, քանի որ բնակչության մոտ կեսը մինչև 20 տարեկան է: Սեռային առումով 100 աղջկա դիմաց ծնվում է 103 տղա: Բնակչության 60%-ից ավելին ապրում է քաղաքներում:   Իրանն աշխարհի ամենահազվագյուտ երկրներից է, որը կարողացել է համախմբել արիական տարբեր իրանական ցեղերի և ապահովել նրանց համար համերաշխ գոյակցության պայմաններ: Լոռերը, քրդերը, ազերիները, բելուջները և այլն այն ցեղախմբերից են, որոնք այսօր ապրում են Իրանում և խոսում իրենց սեփական բարբառներով:   Իրանի պետական լեզուն է պարսկերենը, իսկ որպես օտար լեզու հանդես է գալիս անգլերենը:

Իրանի պաշտոնական կրոնը Իսլամն է, և երկրի բնակչության 99 % մուսուլմաններ են: Քրիստոնեությունը, զրադաշտականությունն ու քյալիմի կրոնները նույնպես սահմանադրական օրենսգրքի համաձայն պաշտոնապես ընդունված են և իրավահավասար: Նրանցից յուրաքանչյուրը Իրանի օրենսդիր մեջլիսում ունի իր ներկայացուցիչը: Իրանը իսլամական հանրապետություն է և մեջլիսի, քաղաքային իշխանության և հո·ևոր ավագանու անդամներն ընտրվում են մարդկանց ազատ քվեարկությամբ: Իշխանությունը իրականացվում է օրենսդիր, դատական և ·ործադիր մարմինների կողմից:

Իրանն ունի 27 մարզ և 257 շրջան: Յուրաքանչյուր մարզի քաղաքական  և այլ հարցերի կառավարումն ու տնօրինումն իրականացվում է մարզպետի կողմից: Յուրաքանչյուր շրջան ունի ղեկավար մարմին, իսկ քաղաքների հարցերով զբաղվում են քաղաքային խորհուրդները:  Իրանի տնտեսական սեփականությունը բաժանվում է երեք տեսակի պետական, սեփական և կոոպերատիվ: Երկրի հարստության և արդյունաբերության 50 %-ից ավելին, ինչպես օրինակª նավթ,  նավթաքիմիա, պողպատ, ապարներ և մետաղներ, ջուր և էներգիա, օդային տրանսպորտն ու երկաթուղին, մեքենաշինությունը, տեքստիլ արտադրանքն ու սնունդ արտադրող գործարանների հիմնական մասը պետական են: Կառավարությունը ակտիվ կերպով սկսել է պետական սեփականության սեփականաշնորհման և ներդրումային գործընթացը:    Գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը համարվում են Իրանի տնտեսական աճի և զարգացման հիմնական առանցքը: Երկրի ամենակարևոր շահույթը ստացվում է արդյունաբերական այնպիսի հումքերի արտադրությունից և արտահանումից, ինչպիսին են նավթը, գազն ու ապարային հումքերը: Իրանը հանդիսանում է աշխարհի երկրորդ նավթարդյունաբերող երկիրը և ունի գազի և նավթի խոշոր պաշարներ: Արտադրության և արտահանման առումով առաջին տեղում է պողպատը, երկրորդ տեղումª պղինձը: Գորգի, պիստակի, խավիարի և արմավի արդյունաբերության և արտահանման առումով Իրանը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: