Saturday January 20, 2018
Register
Интересные мини игры.
music-xpert.
шаблоны joomla на templete.ru

ՙՄԻՀՐ՚ ակումբի մարզական  միջոցառումները

2000թ սեպտեմբերին տեղի ունեցավ ՙՔաղաքակրթությունների երկխոսության գավաթ՚ խորագրով մինիֆուտբոլի մրցաշար, որն ուղղված էր տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների փոխըմբռնման զարգացմանը: Մրցաշարին մասնակցում էին հետևյալ 8 մարզախմբերը ԻԻՀ դեսպանատուն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, DCA (Diamond Company of Armenia), Հայաստանի լրագրողների ընկերություն / I խումբ/ և Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանատները / II խումբ/: Մրցաշարն անցկացվեց 2000թ որպես քաղաքակրթությունների երկխոսության տարի նշանաբանով /այն առաջարկվել էր ԻԻՀ նախագահ Մ. Խաթամիի կողմից և ընդունվել էր ՄԱԿ-ի գլխավոր խորհրդի 1999թ սեպտեմբերյան նիստում/
Մրցաշարի բացման իր խոսքում Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը ազնիվ պայքար մաղթելուց հետո ընթերցեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը« որտեղ մասնավորապես ասված էր - ՙ...Քաղաքակրթությունների երկխոսության գավաթի մրցումների բոլոր մասնակիցներին ողջունում եմ և ցանկանում , որ մրցումներն ու պայքարները միայն ֆուտբոլի դաշտերում և մարզադահլիճներում ընթանան՚: Ներկա էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող տկն. Կատիցա Չեկալովիչը, ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մահամադ Ֆ. Քոլեյնին, Ռուսաստանի դեսպանատան բաժնի վարիչ Վլադիմիր Խրյուլովը և այլ դիվանագիտական ներկայացուցիչներ:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին ԻԻՀ և Ռուսաստանի դեսպանատների մարզիկները, որտեղ վերջիններս հաղթելով մրցաշարում գրավեցին 1-ն տեղը իսկ ԻԻՀ դեսպանատունը երկրորդ: Երրորդ տեղը գրավեցին Հայաստանի լրագրողները,որոնք 5:2 հաշվով հաղթեցին Անգլիայի դեսպանատան մարզիկներին: Ֆուտբոլային այս տոնը լայն արձագանք գտավ, առավել ևս որ այն կրում էր բարեգործական բնույթ: Հովանավորների /ՙՎիզա քոնքորդ՚,ՙՄելաթ՚ բանկ, ՙԲարֆ՚, ՙԼադան՚ ընկերությունները, Իրանի վաճառականների միությունը, Կասպիան գործակալությունը, Անգլիայի դեսպանատան դիվանագիտական կենտրոնը և ուրիշներ / կողմից տրամադրված միջոցները ամբողջովին փոխանցվեցին ՙՕրթոզ՚ և Շենգավիթ համայնքի հաշմանդամ երեխաների կենտրոններին:


Ավանդական բնույթ կրելով մինիֆուտբոլի նման մրցաշարեր կազմակերպվեցին 2001 և 2002 թվերին նույնպես: