Saturday January 20, 2018
Register
Интересные мини игры.
music-xpert.
шаблоны joomla на templete.ru

ՆՈՌՈՒԶԻ  տոնակատարությունը

2001թ. մարտի 21-ին Երևանի կամերային երաժշտության դահլիճում  կազմակերպվեց հանդիսավոր երեկո նվիրված Նոռուզին (Իրանի տոմարով 1380թ. Նոր տարին): Ողջույնի և շնորհավորական իր ելույթում ՙՄիհր՚-ի նախագահ  Վ. Սարգսյանը մասնավորապես նշեցª ՙ... Հնագույն քաղաքակրթությամբ հայ և իրանի ժողովուրդները հազարամյակներ ապրել և արարել են կողք-կողքի ընդհանուր բազում ավանդույթներով և մշակութային փոխադարձ լրացումներով£ Ցավոք, XX դարի երկարաձիգ 70 տարիների ընթացքում  գտնվելով Խորհրդային Միության կազմում« Հայաստանը զրկված էր իր դարավոր հարևանի հետ որևէ կարգի շփումից: Փառք Աստծո Միության փլուզումից հետո վերջին տասնամյակում այս անջրպետը վերացավ, և մեր երկու ժողովուրդների բազմաբնույթ ինտեգրացիան նոր շունչ առավ:Անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մ. Ֆ. Քոլեյնիի, դեսպանատան մամուլի բաժնի պետ Ա. Քազեմզադեի, մշակույթի կենտրոնի նախագահ Մ. Աբութալեբիի և մյուս աշխատակիցների եռանդուն մասնակցությամբ ծնունդ առավ Հայ-Իրանական մշակութային ՙՄԻՀՐ՚ ակումբը, որին անդամագրվել են հարյուրավոր մտավորականներ: Ակումբի գործունեության հիմնական նպատակն է ձևավորել նպաստավոր հասարակական կարծիք հայ-իրանական բազմաբնույթ մշակութային, գիտական,կրթական համագործակցության վերաբերյալ, վերլուծական և լուսաբանող տեղեկատվություն տարածել Հայաստանի և Իրանի կյանքի և նրանց ավանդական կապերի վերաբերյալ և շատ այլ գործունեություն:

Հարգելի հանդիսականներ ձեր դատին ենք հանձնում մեր Ակումբի  ՙՄԻՀՐ՚ երկշաբաթաթերթի անդրանիկ համարը: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ նշելու Իրանի մեր բարեկամ ժողովրդի Նոր Տարին կամ Նոռուզը, որն ինչ որ ժամանակահատված (1606-1759թթ Ազարիա Ջուղայեցու և 1707-ին Վարդան Կարբեցու նախաձեռնությամբ) նույնպես հայերիս կողմից նշվել է մարտի 21-ին: Սիրելի° բարեկամներ, թույլ տվեք ՙՄիհր՚ ակումբի« և ողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել Ձեր Նոռուզը, մաղթել Ձեր ընտանիքներին երջանկություն և ջինջ երկինք:

Այնուհետև ելույթ ունեցավ ԻԻՀ դեսպան  Մ. Ֆ. Քոլեյնին. ՙ...Հարգարժան ներկաներ, սիրելի բարեկամներ, տիկնայք և  պարոնայք, մեծարգո պր-ն Սարգսյան, ՙՄիհր՚ ակումբի մեծարգո անդամներ. ես ևս պարտք եմ համարում իմ հերթին շնորհավորել այս ավանդական տոնը, որը ես համարում եմ մեր երկու ժողովուրդների ընդհանուր տոնը:Նոռուզը համընկնում է բնության վերակենդանացման հետ, կյանքի, մարդու հոգեկան ամբողջ ներաշխարհի վերակենդանացման հետ և բոլոր այն գեղեցիկի հետ, որ կապված է գարնան զարթոնքի հետ : Արևի  պտույտով  բնությունը վերակենդանանում է: Արև, որը միշտ փայլել է հայ և իրանցի ժողովրդների կյանքում  և այն , որն առկա է մեր աչքերում,մեր խոսքում, մեր գրականության մեջ, մեր ամբողջ կենցաղում: Արևելքի արեգակը մեր կյանքի արևն է: Ես հույս եմ հայտնում, որ մենք ավելի լավ ճանաչելով մեր սեփական մշակույթները, կկարողանանք լավագունս պահպանել այն: Կեցցե° երկու ժողովուրդների բարեկամությունը և ջերմությունը: Բոլորին հաջողություն եմ մաղթում՚:

Միջոցառումն ավարտվեց պարսկերեն լեզու և գրականություն մասնագիտության ուսանողությանփայլուն ելույթներով:  Պարսկերեն արտասանված Իրանի մեծ բանաստեղծներª Խայյամի, Հաֆեզի, Սաադու և Իմամ Խոմեյնու բանաստեղծությունները հանդիսականների կողմից արժանացավ բարձր ընդունելության: Հնչեցին հայկական և իրանական երգեր երգահան Կոմիտասյանի կատարմամբ:

Գրքի շնորհանդես

2001թ. հունիսի 7-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ ՙՄիհր՚ հանդեսի խմբագիր Մ.Մանուկյանի þþԻրանահայ գաղթօջախի առօրյանþþ գունազարդ գրքի շնորհանդեսը, որը տպագրվել էր Քաղաքակրթությունների երկխոսության տարվա և Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Շնորհանդեսին ներկա էին ԻԻՀ դեսպան Մ. Ֆ. Քոլեյնին, ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի նախագահ Մ. Աբութալեբին, ԻԻՀ դեսպանատան մամուլի բաժնի պատասխանատու Մ. Ասվարը, Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, ՙՄիհր՚ ակումբի նախագահ Վ. Սարգսյանը, անվանի գրողներ, լրագրողներ: Գրքի հեղինակը իր շնորհակալությունը հայտնեց ԻԻՀ դեսպանատանը գրքի նյութերի հայթայթման և տպագրման խնդրում վերջինիս կողմից ցուցաբերված բազմակողմանի օգնության կապակցությամբ: Լ. Անանյանը իր ելույթում մասնավորապես նշեց ՙ...Ժողովրդական ասացվածքը վկայում է - եթե բարեկամները տրվում են ճակատագրով, հարևաններին ընտրում ես դու: Այս արտահայտությունն իհարկե մարդկային համակեցության համար է, իսկ ժողովուրդները իրենց հարևաններին չեն ընտրում, նրանք նույնպես տրվում են ճակատագրի բերումով: Եթե մենք այսօր նայում ենք մեր տարածաշրջանի քարտեզին, ապա երախտագիտության զգացումով ենք լցվում մեր ճակատագրի հանդեպ, որ ունենք այնպիսի հարևան, ինչպիսին Իրանն է: Այսօր մենք կամուրջներ ենք գցում, նոր կամուրջներ, և այդ կամուրջը ոչ միայն Մեղրիից ձգվում է դեպի Պարսկաստան, այլ այն կամուրջ է տնտեսական և հատկապես մշակութային բնագավառներում: Արտահայտելով իմ երախտագիտությունը իրանցի մեր բարեկամներին, և մեկ անգամ ևս շնորհավորելով հեղինակին, կցանկանայի որ այդ կամուրջները լինեին երկկողմանի երթևեկության և միայն մեկ կողմը չլինի շարժվող, այլ մենք ևս պատրաստ լինենք մեր ունեցածով, մեր հոգևոր արժեքներով տեղափոխվել դեպի մեր հարևանները, որպեսզի մշակութային ժառանգությունը չմնա միայն մի ժողովրդի, այլ դառնա միջազգային հանրության սեփականությունը:
ԻԻՀ դեսպան Մ. Ֆ. Քոլեյնին իր ելույթում ասաց ՙ...Ի հավելումն հարգարժան պարոն Լ. Անանյանի խոսքի պետք է ասեմ, որ մենք ոչ միայն հարևաններ ենք, այլ ավելին ենք, քան հարևաններ: Ես կարծում եմ , որ կարիքից դրդված կամ ճակատագրի բերումով և կամ էլ անհրաժեշտությունից ելնելով չէ, որ մենք հարևաններ ենք,բարեկամներ ենք, այլ սիրո, փոխադարձ համակրանքի և բարության արդյունքն է մեր հարևանությունը, բարեկամությունը ,որը մենք ժառանգել ենք մեր պապերից, մեր նախնիներից ու պետք է լինենք այդ հարևանության և բարեկամության պահապանն ու փոխանցողը: Պետք է փաստել, որ ոչ մի գրիչ ավելի հարուստ չէ գրողների գրչից, և այդ գրողներն են, որ կերտում են քաղաքակրթություն, բարեկամություն և դաստիարակություն: Հայ և Իրանի ժողովրդների բարեկամությունը հավիտենական է և բարեբախտաբար քաղաքական գործիչների ձեռքին չէ, և ես անկեղծ ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ մշակույթի մարդ: Ուզում եմ հետևյալ միտքն ասել, որ ով եկեղեցի է ավիրում, ինքն իրեն է փչացնում, իսկ ովքեր կառուցում են եկեղեցի, ովքեր վերանորոգում են եկեղեցի, նրանք բարեկամությունն են հավիտենական դարձնում: Ժողովուրդը ավելի շատ է հասկանում, և ժողովուրդն է, որ թերթում է պատմության էջերը՚:


Հաջորդ օրվա իր համարում ՙԱռավոտ՚ թերթը գրեց. ՙ...Հայ-իրանական բարեկամությունը վերջին 10 տարիների ընթացքում նոր երանգներ է ձեռք բերել: Հանուն այդ բարեկամությանª Իրանը և Իրանի դեսպանատունը Հայաստանում դիվանագիտական,պետական մակարդակի հարաբերություններից բացի, ձեռնարկում են մշակութային լայնածավալ գործունեություն£ Բարեբախտություն է, որ դիվանագետը նաև մշակույթի գործիչ է, որպիսին է Իրանի դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին£ Նրա անկեղծ, ոգեշունչ խոսքը առլեցուն էր սիրով և հարգանքով առ փոքրիկ Հայաստանն ու հայ ժողովուրդը՚:

                                                                    

Պարսից մեծ բանաստեղծ  Հաֆեզի  մեծարման երեկո

2001թ. հոկտեմբերի 12-ին ՙՄիհր՚ ակումբի նախաձեռնությամբ,Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի և 2001թ. որպես Քաղաքակրթությունների երկխոսության տարվա շրջանակներում Երևանի կամերային երաժշտության տանը մեծ շուքով տեղի ունեցավ Իրանի մեծ պոետ Հաֆեզին նվիրված հուշ երեկոն£ Ներկա էին ԻԻՀ դեսպան Մ. Ֆ. Քոլեյնին, դեսպանատան գրեթե բոլոր պատասխանատու պաշտոնյաները, մշակութային կենտրոնի աշխատակիցներն ու նախագահ Մ. Աբութալեբին, ՀՀ մշակույթի նախարար Ռ. Շառոյանը, Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման պատասխանատու Խ.Հարությունյանը, Երևանում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ, արվեստագետներ, արևելագետներ և այլոք: Երեկոն հայտարարեց բացված ՙՄիհր՚ ակումբի նախագահ Վ. Սարգսյանը:


Նա մասնավորապես նշեց, որ ՙ... UNESCO-ի նախաձեռնությամբ այսօրª հոկտեմբերի 12-ը, աշխարհում հայտարարված է Հաֆեզի օր: Այսօր Իրանի Շիրազ քաղաքում գտնվող նրա դամբարանում, ամբողջ Իրանում և շատ երկրներում անցկացվում են մեծանուն բանաստեղծի մեծարման միջոցառումներ: 1814թ..հանճարեղ Գյոթեն ծանոթանալով Հաֆեզի ստեղծագործություններին գրում է ՙ ...սեմ գազելներ գրել... : Այս արտասովոր անձնավորությունը անսպասելի կերպով ոտք դրեց իմ կյանքի ճամփի վրա. նրա ազդեցությունը անդիմադրելի է՚: Նրա մասին հիացմունքով են արտահայտվել նաև գրականության խոշոր դեմքեր Նիցշեն, Անդրեյ Ժիդը, Պուշկինը,Եսենինը, Իսահակյանը, Չարենցը և ուրիշներ:


Հաֆեզի կյանքի և գրական գործունեության մասին հանգամանալից ելույթներ ունեցան ԵՊՀ արևելագիսության ամբիոնի դասախոս Լ.Շեխոյանը, ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրանի նախագահ Մ.Աբութալեբին, իսկ ուսանողները տարբեր լեզուներով արտասանեցին նրա գազելները: ՙՄիհր՚ ակումբի արվեստի հանձնաժողովը հանդիսականների դատին ներկայացրեց Հաֆեզին նվիրված գեղարվեստական մի տեսահոլովակ, որն ընդունվեց բուռն խանդավառությամբ: Երեկոյի վերջում հայկական և իրանական ժողովրդական երգերով և երաժշտությամբ առաջին անգամ բեմ բարձրացավ ՙՄիհր՚ ակումբի համանուն ՙՄիհր՚ համույթը, որը նույնպես մեծ ընդունելության արժանացավ հարյուրավոր հանդիսականների կողմից:
Հաֆեզի երեկոյին անդրադարձել և արձագանքել են ոչ միայն երևանյան մամուլն ու հեռուստակայանները, այլև հեռավոր Լոս Անջելեսում հրատարակվող þþՆոր Հայաստանþþ օրաթերթը իր հոկտեմբերի 20-ի թիվ 186 համարում:

Հայ գրականության թարգմանիչ, Հայաստանի մշակույթի և պատմության հետազոտող, բանաստեղծ Ահմադ Նուրիզադեի մեծարման երեկո

  2001թ. հոկտեմբերի վերջին ՙՄիհր՚ ակումբը կազմակերպեց բանաստեղծ Ահմադ Նուրիզադեի մեծարման երեկո, որը տեղի ունեցավ ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնում: Ներկա էին ԻԻՀ դեսպան Մ. Ֆ. Քոլեյնին, կենտրոնի նախագահ Մ. Աբութալեբին, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, ՙՄիհր՚ ակումբի անդամները և նախագահը:  Հայ գրականության և պատմության ուսումնասիրման, իրանցի ընթերցողին դրանց   ներկայացման խնդրում մատուցած մեծ ծառայության համար Ահմադ Նուրիզադեն նախորդ օրը Հայաստանի Կառավարության որոշմամբ արժանացել էր Մովսես Խորենացու շքանշանին: Ներկաները նրան հաղորդեցին իրենց ջերմ շնորհավորանքները, իսկ ՙՄիհր՚ ակումբի նախագահը նրան հանձնեց այդ կապակցությամբ հատուկ պատրաստված ուղերձը, որտեղ դրվատանքի և շնորհավորական խոսքերից զատ նշված էր, որ Ահմադ Նուրիզադեն ընդունվում է ՙՄիհր՚ ակումբի պատվավոր անդամ: Վերջում շքանշանակրի պատվին ՙՄիհր՚ համույթը կատարեց հայկական, ինչպես նաև նոր պատրաստած իրանական երաժշտություն:

Ցուցահանդես

 2002թ հուլիսի 9-ին ՙՄիհր՚ ակումբի և ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի համատեղ ջանքերով Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց ԻԻՀ երկու արվեստագետներª տկն. Զեյդի Ֆարդի և պր-ն Սաիդ Ազադիի ինքնատիպ աշխատանքները: Զ.Ֆարդիի եգիպտացորենի ալյուրից և ներկերից պատրաստված ծաղիկներն ու ծաղկեփնջերը բնության արտացոլման իսկական հրաշքներ էին, իսկ Ս.Ազադիի ՙՏեսողության առեղծված՚ խորագրով լուսանկարների շարքում բանանի կեղևը վարպետի ձեռքերում ստացել էր սուբյեկտիվ հույզ ու ներշնչանք արտահայտող ինքնատիպ կոմպոզիցիա:Ցուցահանդեսի իր բացման խոսքում /որին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տ.Թորոսյանը, ԻԻՀ դեսպան Մ.Ֆ.Քոլեյնին, Հայաստանի և ԻԻՀ Էներգետիկայի նախարարներն ու Երևանի արվեստասեր հասարակայնությունը/  Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արտահայտելով իր հիացմունքը ցուցադրված աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես նշեցª ՙ...Այսօրվա ցուցահանդեսը մեր երկու բարեկամ ժաղավրդների համերաշխության մի դրվագն է... Արվեստն է, որ բացում է բոլոր դռները, արվեստն է,, որի միջոցով են բոլոր ազգերը ճանաչում իրար: Իրանը իր անժխտելի հզոր մշակույթով  իր ուրույն և մեծ ներդրումն ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ՚: