Monday February 19, 2018
Register
Интересные мини игры.
music-xpert.
шаблоны joomla на templete.ru

2-1 Միջպետական գիտա-մշակութային հարաբերությունների  քաղաքագիտության« դիվանագիտության պատմության միջազգային իրավունքի« ինչպես նաև հարակից ասպարեզներում կատարել գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ:

2-2 Ձևավորել նպաստավոր հասարակական կարծիք Հայ-Իրանական քաղաքական միջպետական բազմաբնույթ հարաբերությունների զարգացման նպատակով:

2-3 Աջակցել Հայաստանի և այլ երկրների համանման կենտրոնների միջև կապերի հաստատմանը և արդյունավետ համագործակցության զարգացմանը:

2-4 Վերլուծական ու լուսաբանող բնույթի տեղեկատվություն տարածել Հայաստանի և Իրանի կյանքի և երկու Հանրապետությունների ավանդական կապերի և մշակույթների վերաբերյալ:

2-5 Նպաստել Հայաստանում և Իրանում հասարակայնության տարբեր հատվածներիª քաղաքակրթական« էթնիկ« կրոնական« մշակութային խմբերի ու խավերի միջև փոխըմբռնման ընդլայնմանը:

2-6 Օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի օգնություն ցուցաբերել քաղաքագետներին« հասարակական գործիչներին ու կազմակերպություններին նրանց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:

2-7 Սատարել ուսանողությանը ուսումնառության գործում:

2-8 Նպաստել օրենքով սահմանված կարգով գիտահանրամատչելի ու տեղեկատվական բնույթի գրականության հրատարակմանը:

2-9 Այլ երկրների միջազգային կազմակերպությունների հետ մշակել և իրականացնել ուսումնական ու գիտահետազոտական բնույթի համատեղ ծրագրեր:

2-10 Ստեղծել տեղեկատվական շտեմարան:

2-11 Իրականացնել բարեգործական հովանավորչական« ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելվող և սույն կանոնադրությունից բխող բազմաբնույթ գործունեություն: